Հայաստանը չի ցանկանում ռուսական գազի համար վճարել այնքան, որքան առաջարկում է «Գազպրոմը» և արդեն սկսում է տուգանքներով ճնշել ընկերության հայաստանյան «դստերը»: Փորձագետները զգուշացնում են, որ գազի էժանացման պետք չէ սպասել: Ավելի էժան հնարավոր չէ: Այս մասին հոդված հրապարակել է Газета.ru-ն՝ հավելելով, որ հարցը կարող է լուծվել Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ:
Հոդվածում նշվում է, որ հայկական կողմը ցանկանում է էժանացնել գազը, բանակցություններն ընթանում են արդեն մի քանի ամիս, սակայն ընդհանուր հայտարարի կողմերը չեն կարողանում գալ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազը սահմանին արդեն թանկացել է Հայաստանի համար՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար: Սակայն սպառողների համար գազի գինը չի փոխվել, այն փոխհատուցվում է ռուսական ընկերության հայաստանյան դուստր ընկերության կողմից:
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:
0Comments