Ամերիկյան ինքնաթիռները հենց նոր հարվածեցին իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագրի ևս մեկ խախտման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Կարծես թե նրանք երբեք ոչինչ չեն սովորի։

Հնարավոր է գա մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք»։

Share.