«Վրաստանի իշխանությունները մշակել են հակաճգնաժամային ծրագիր, որպեսզի հաղթահարեն ՌԴ կողմից սահմանված զբոսաշրջային պատժամիջոցները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Թուրնավան:
Հիշեցնենք՝ ՌԴ-ն արգելել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները հուլիսի 8-ից, մնչդեռ անցած տարի Վրաստան էր այցելել մոտ մեկուկես միլիոն զբոսաշրջիկ: Վրաստանի ազգային բանկի հաշվարկով՝ այդքան զբոսաշրջիկի պակասը Վրաստանին կարժենա մոտ 300 մլն դոլար:
«Մենք պետք է հստակ ծրագիր մշակենք՝ շեշտելով, որ Վրաստանը խաղաղ ու անվտանգ երկիր է: Երկրորդ ուղղությունը լոգիստիկ օգնությունն է, երրորդը ֆինանսական աջակցությունն է հատկապես փոքր հյուրանոցներ ունեցողներին, պետք է օգտագործենք նաև ֆինանսավարկային երաշխիքները»,- ասել է Թուրնավան:
0Comments