Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Նա ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նա ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: