Օմանը՝ ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգմամբ, նավերի համար ժամանակավոր տարանցիկ միջանցք է բացել Հորմուզի նեղուցում, որով անցումն իրականացվելու է առանց տուրքերի գանձման։ Այս մասին հայտնել են սուլթանության տրանսպորտի նախարարությունից։

«Օմանը՝ Միջազգային ծովային կազմակերպության հետ համակարգմամբ, բոլոր նավերին հնարավորություն է ընձեռել օգտվել ժամանակավոր ծովային միջանցքից», — նշված է գերատեսչության X սոցիալական ցանցի էջում։

Նախարարությունից ընդգծել են, որ այս քայլն արվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այսպիսով, նոր երթուղուց օգտվելու համար նավերը պետք է կապ հաստատեն ՄԾԿ-ի հետ և շարժվեն կազմակերպության ու Օմանի իշխանությունների սահմանած կոորդինատներով։

Share.