Իրանի հետ բանակցություններն անմիջապես կդադարեցվեն, եթե Հորմուզի նեղուցում նավերի համար հավելյալ տուրքերի բացակայության մասին տեղեկությունները կեղծ լինեն։ Հունիսի 24-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե սա կեղծ տեղեկատվություն է, ապա բանակցություններն անմիջապես կդադարեցվեն» — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանին դրամական միջոցներ չի փոխանցել և չի ապասառեցրել նրան պատկանող ակտիվները։ Դրա հետ մեկտեղ, նա հայտնել է ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցների մի մասն ամերիկացի ֆերմերներից ու գյուղմթերք արտադրողներից Իսլամական Հանրապետության համար սննդամթերք գնելուն ուղղելու ծրագրերի մասին։

Օմանը՝ ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ԻՄՕ) հետ համակարգմամբ, հունիսի 23-ին նավերի համար ժամանակավոր տարանցիկ միջանցք է բացել Հորմուզի նեղուցում, որով անցումն իրականացվելու է առանց տուրքերի գանձման։ Թրամփը հունիսի 22-ին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է։ Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, իր գնահատմամբ՝ նեղուցում իրավիճակը լավ է դասավորվում։

Share.