Ռուսաստանում թվային հարթակները սահմանափակում են ավտոմեքենաների վառելիքի վաճառքի հայտարարությունները՝ սպեկուլյատիվ վերավաճառքը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Avito ծառայությունը ժամանակավորապես թաքցրել է վառելիքի վաճառքի առաջարկները՝ տվյալ կատեգորիայի կանոնների լրամշակման ընթացքում։ Ozon և Wildberries մարքեթփլեյսներում էլ ավտոմեքենաների վառելիքի վաճառքի քարտերն արգելված են։
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունում նշել են, որ նման միջոցները ձեռնարկվել են թվային հարթակների հետ համագործակցության շրջանակում։
Ozon և Wildberries հարթակներում վառելիքի վաճառքի առաջարկներով քարտեր ստեղծելու փորձերը արգելափակվում են դեռ մոդերացիայի փուլում, ինչի հետևանքով դրանք չեն հայտնվում էլեկտրոնային հարթակում։
