Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բաց և թափանցիկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նուրլան Սեյթիմովը։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա»,-ասաց դիտորդական առաքելության ղեկավարը։

Share.