Հետեւում եմ Աբովյանում ընթացող իրադարձություններին: Հետեւում եմ Կոտայքի մարզպետ, ինքն իրեն պետական գործիչ հռչակած Ռոմանոս Պետրոսյանի դեգերումներին, հայտարարություններին, շրջայցերին: Հետեւում եմ ոստիկանների պահվածքին եւ ուզում եմ հասկանալ, թե սա է արդյոք ՔՊ-ի պատկերացրած նոր Հայաստանը, սա՞ է նրանց պատկերացրած ժողովրդավարական ընտրությունները:
Այն, ինչ այսօր իշխանություններն անում են ԲՀԿ-ի թեկնածուի նկատմամբ, տարիներ շարունակ, սկսած 2012-ից արել են նախկին իշխանությունները նույն ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր մյուս ուժերի նկատմամբ:
Սա՞ է ձեր նոր Հայաստանը, սա՞ է ձեր մտքի հաղթանակը:
Գեղամ Նազարյանի գրառումը:
0Comments