Սերժ Սարգսյանին կհրավիրենք

Կարող են հրավիրվել նաեւ Արցախից պաշտոնյաներ

«Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստ կգումարենք այսօր, ժամը 3-ին, որտեղ կորոշվեն բոլոր հարցերը։Քննելու ենք ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող հարցերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Տիգրան Կարապետյանը։

«Որեւէ կաշկանդվածություն չունենք նախկին կամ ներկա պաշտոնյաների քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրելու հարցում, անկախ նրանից ներկայումս պատգամավոր են թե նախկին, քննելու ենք ամբողջ գործընթացը, եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»,-ասաց նա:

Տիգրան կարապետյանը նշեց նաեւ, որ կարող են հրավիրվել նաեւ Արցախից պաշտոնյաներ. «Քննիչ հանձնաժողովը հրավիրում են, պարտադիր են ներկայանալ, այդ թվում Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները եւս շահագրգռված են, որ ապրիլյան հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ»։