Հենրիխ Մխիթարյանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո, պատերազմական տարիներին եւ հատկապես զինադադարից հետո, սկսած նախադպրոցական տարիքի երեխաներից կրթական պետական հստակ հայատյացություն քաղաքականություն է իրականացնում ադրբեջանական հասարակության շրջանում: Այդ մասին այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հեր զրույցում ասաց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը:
Նրա խոսքով, դեռ մեկ ամիս առաջ հարց առաջացավ, թե արդոք Ադրբեջանը կկարողանար ապահովել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը. «10 օր խորհրդակցելով «Արսենալի» իրավաբանների հետ Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացնում չմեկնել Բաքու»:
Ըստ Մխիթարյանի, թեմային անդրադառնալու առիթ է եղել The Independent-ի հոդվածը, որտեղ նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանն ավելին գիտի քան բարձրաձայնում է, եւ հոդվածում նաեւ անդրադարձ է կատարվում Սումգայիթի ջարդերին:
«Հետեւաբար, մեր ֆուտբոլիստը գիտակցում է, որ Բաքվում լինելու է այնպիսի մթնոլորտ, որտեղ ընդգծված հայակայկականություն եւ առհասարակ քսենոֆոֆիայի դրսեւորումներով լի տրամադրություններ են լինելու: Իմ ունեցած տեղեկություններով նաեւ որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին կարծում եմ եւ հույս ունեմ մի օր ինքը ՝ Հենրիք Մխիթարյանը կխոսի բարձրաձայն: Չեմ հասկանում որոշ շրջանակներում քննարկվող այն թեզերը, թե արդյոք ճիշտ էր Հանրիխ Մխիթարյանի որոշումը, թե՝ ոչ, ես լիակատար սատարում եմ այդ որոշմանը, որովհետեւ դա կշռադատված որոշում էր: Այստեղ խոսքը միայն անվտանգության երաշխիքների մասին չէ, ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը գոլի հեղինակ դառնար Բաքվումի սկզբանե հարցը քաղաքականացվել էր Ադրբեջանի կողմից»,- ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
0Comments