«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր չէ լքել իտալական ակումբը։
«Մենք այդքան էլ լավ հանդես չեկանք Չեմպիոնների լիգայում, սակայն միշտ էլ կա հաջորդ խաղաշրջանը։ Ես մնում եմ թիմում հազար տոկոս հավանականությամբ»,-Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է 34-ամյա պորտուգալացին Իտալիայի առաջնությունում Ֆիորենտինային հաղթելուց հետո։
Այս հաջողության շնորհիվ «Յովենտուսը» ժամկետից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն։
Ապրիլի 16-ին հոլանդական «Այաքսը» հաղթել էր «Յուվենտուսին», այսպիսով Ռոնալդուն առաջին անգամ 9 տարվա մեջ զրկվեց մրցաշարի կիսաեզրափակչում խաղալու հնարավորությունից։ La Republicca թերթը պնդել էր, որ պորտուգալացին անհաջողության ֆոնին որոշել է չխաղալ «Յուվենտուսում» մինչև պայմանագրի ավարտը՝ 2022 թվականը։
Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Տրանսֆերը՝ 100 միլիոն եվրո էր։
0Comments