Երկաթուղային վթար Եգիպտոսում

Տուժել է ընդհանուր առմամբ երեսուն մարդ

Երկաթուղային վթար է տեղի ունեցել Եգիպտոսի Քֆըր էշ-Շեյխ նահանգում։ Գծից դուրս է եկել մի քանի վագուն։ Տուժել է ընդհանուր առմամբ երեսուն մարդ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու փրկարարները։ Երկաթուղային վթարի մանրամասները պարզվում են։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորվում։