Apple-ը գումարներ կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Մենք մեծ վիշտ ապրեցինք ֆրանսիացիների ու ողջ աշխարհում բոլոր այն անձանց հետ

Աշխարհահռչակ Apple ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհից լրջորեն տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Apple-ի ղեկավար Թիմ Քուքը:

«Մենք մեծ վիշտ ապրեցինք ֆրանսիացիների ու ողջ աշխարհում բոլոր այն անձանց հետ, ում համար Աստվածամոր տաճարը համարվում է հույսի խորհրդանիշ: Ուրախ ենք, որ բոլորն անվտանգ են: Apple-ը միջոցներ կհանգանակի վերականգնման նպատակով, որպեսզի ապագա սերունդների համար վերականգնվի Աստվածամոր տաճարի թանկարժեք ժառանգությունը»,- գրել է Քուքը: