Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթից ամուսնալուծվելու վերաբերյալ դատական հայց ներկայացնելուց երկուսուկես տարի անց դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլին մտափոխվել է ու ցանկանում է վերամիավորվել:
Այս մասին իր էքսկլյուզիվ նյութում գրում է բրիտանական The Sun պարբերականը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին:
«Անջելինան պարզ հասկացրել է Բրեդին, որ ցանկանում է վերադարձնել նրան ու իրենց նախկին հարաբերությունները»,-ասել է աղբյուրը՝ մանրամասնելով, որ Ջոլին վերամիավորման հույսով դուրս է գալիս ամուսնալուծության գործընթացից:
«Նա ցանկանում է, որ իրենք կրկին ընտանիք դառնան, ու ի վիճակի չէ առաջ գնալ ամուսնալուծության գործընթացում: Դա է պատճառը, որ Բրեդի համար ամուսնալուծության ամեն մի քայլն այդքան բարդ է»,-շարունակել է աղբյուրը:
Նա հավելել է, որ դերասանը հետաքրքրված չէ Ջոլիի հետ վերամիավորվելու հարցում, սակայն հանուն վեց երեխաների ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել նախկին կնոջ հետ:
«Նա պարզապես ցանկանում է ամեն ինչ կարգավորել: Իրականում դա կարելի էր անել դեռ մեկ տարի առաջ, սակայն Ջոլին թույլ չի տալիս»,-եզրափակել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախկին զույգն ունի վեց երեխա, որից երեքը որդեգիր է, մյուսները նրանց կենսաբանական ժառանգներն են: Փիթը ցանկանում է Ջոլիի հետ երեխաների խնամակալության հավասար իրավունք ստանալ:
0Comments