Նույն հիվամդությունները, այդ թվում ծանր, կանանց մոտ, որպես կանոն, ավելի ուշ են ախտորոշում, քան տղամարդկանց: Ընդ որում տարբերությունը կարող է անգամ մի քանի տարի լինել: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված Կոպենհագենի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում:
Գիտնականների եզրակացությունները հիմնվում են հետազոտությունների արդյունքների վրա, որի ընթացքում ավելի քան 6.9 մլն մարդկանց տվյալներ են վերլուծվել: Մասնագետները հիվանդացությունը վերլուծել են հիվանդության միջազգային դասակարգման 18 կատեգորիաներով:
Ստացված տվյալների համաձայն՝ միջինում կանանց նույն ախտորոշումները, ինչ տղամարդկանց, տրվել են 4 տարի ավելի ուշ: Քաղցկեղը կանանց մոտ 2.5 տարի ավելի ուշ են ախտորոշում, քան տղամարդկանց մոտ: Շաքարային դիաբետը՝ 4.5 տարի ավելի ուշ:
Մեկնաբանելով ստացված թվերը հետազոտության հեղինակները նշել են, որ հայտնաբերված միտումը զարմացրել է բոլորին: Հայտնի է, որ կանայք ավելի հաճախ են այցելում բժիշկներին ի տարբերություն ուժեղ սեռին, ինչպես նաեւ ավելի հաճախ են ուշադրություն դարձնում տարբեր հիվանդությունների ախտանիշներին:
Միակ հիվանդությունը, որի հայտանբերումը կանանց մոտ բարձր է եղել, քան տղամարդկանց, օսթեոպորոզն է (ոսկրային հյուսվածքի փխրունություն):
Աշխատանքի հեղինակների խոսքով՝ այն կանանց մոտ ավելի հաճախ են հայտնաբերում՝ մինչեւ ոսկրերի կոտրվածքը, մինչդեռ տղամարդկանց մոտ սովորաբար դրանից հետո: Գիտնականները կարծում են, որ նրանց հայտանբերած օրինաչափությունը լրացուցիչ հետազոտություն է պահանջում:
Ուշ հայտանբերման պատճառ կարող են լինել տարբեր հանգամանքները՝ գենետիկ առանձնահատկությունները, շրջակա միջավայրի ներգործությունը, առողջապահության համակարգի բացթողումները, հիվանդությունների ավելի երկարատեւ զարգացման շրջանը կանանց մոտ՝ ի տարբերություն տղամարդկանց: Մասնագետները դեռ պետք է աշխատանք տանեն կոնկրետ գործոնը պարզելու համար:
0Comments