«Ցածրորակ հումո՞ր, թե՞ մտածված սրիկայութուն». Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը

Այս ձեռագիրը բավականին ծանոթ է և անցած տարիներին բազմիցս ու անհաջող փորձարկվել է տարբեր գործիչների նկատմամբ. մարդկային տականքը չի փոխվում...


Որոշ լրատվական հարթակներում լուրեր են շրջանառվում, թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հոսպիտալացվել է:

Արձագանքելով վերոնշյալին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծել է. «Առողջության թեմայով անհաջող, էժանագին ու ցածրորակ հումո՞ր, թե՞ մտածված սրիկայութուն: Այս ձեռագիրը բավականին ծանոթ է և անցած տարիներին բազմիցս ու անհաջող փորձարկվել է տարբեր գործիչների նկատմամբ: Մարդկային տականքը չի փոխվում...»: