Արմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից վաղը կտեղափոխվի տնային կալանքի

Մանրամասներ
աշոտյան

Արմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից վաղը կտեղափոխվի տնային կալանքի: Այդ մասին տեղեկանում ենք նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունից․ 

«Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ: Նա վաղն ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից»,- հաղորդել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դատարանը քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, նաև՝ 25 մլն․ դրամ գրավ։ 

Նշենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։