Ջորջիա նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ 14-ամյա աշակերտը սպանել է 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորել ևս 9 հոգու։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
14-ամյա կասկածյալը Քոլթ Գրեյն է, նա ձերբակալվել է։ Դրդապատճառի մասին չի հաղորդվում։
Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նրան կդատեն՝ որպես չափահասի։
ԳՈրծակալությունը հայտնում է, որ նա մեկ տարի առաջ հարցաքնվել է՝ համացանցում սպառնալիքներ հնչեցնելու և դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին խոսելու համար։ Այն ժամանակ պատանուն ձերբակալելու հիմքեր չեն եղել, սակայն իրավապահները տեղի դպրոցներին հորդորել էին հետևել նրան։
0Comments