Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի արժեքը 343,4 մլն դրամ է, որի 80 %-ը՝ 274,7 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը»,- գրել է նա:
Երբ վարչապետին զեկուցեցին, որ այստեղ ամենալավ շինարարներն են աշխատում, նա արձագանքեց. «Լավ շինարարը ոսկու գին ունի, իսկ վատ շինարարի ձեռքը տառապում ենք: Մենք էլ ենք տառապում, կառավարությունն էլ է տառապում, համայնքն էլ է տառապում, ժողովուրդն էլ է տառապում: Ոչ էլ կարում ենք ժամանակին խզենք, ասում ենք՝ լավ մի հատ էլ փորձենք, հլը մի հատ էլ փորձենք, որովհետեւ խզենք, նոր մրցույթ անենք, էլի ժամանակ է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments