ՀԱԷԿ-ի վթարային կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը

Մանրամասներ
ատոմակայան

ՀԱԷԿ-ի վթարային կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Այս մասին սոցցանցում գրել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը։ 

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով:

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել էր համակարգից, ինչի մասին հայտնել էին ՏԿԵ նախարարությունից։