Հակամարտությունը սրվում է․ Իրանը կհարվածի Իսրայելին, Ռուսաստանը Կիևին և Ուկրաինայի խոշոր քաղաքներին, իսկ ՆԱՏՕ-ի ավիաբազան բարձր պատրաստվածության է բերվել

Մանրամասներ
Իրան

Հակամարտությունը սրվում է. Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա, Ռուսաստանը կարող է հարվածել Ուկրաինային, իսկ ՆԱՏՕ-ն ահազանգում է Եվրոպայում.

Հիմնվելով տարածաշրջանում առկա իրավիճակի և Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին դիտարկումներին՝ պարզ է, որ համաշխարհային ասպարեզի մյուս առանցքային խաղացողները նույնպես կարող են անսպասելի քայլեր ձեռնարկել։ Այդպիսի խաղացողներից է Ռուսաստանը, որը, ամենայն հավանականությամբ, շուտով լայնածավալ ավիահարվածներ կկատարի Ուկրաինայի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Կիևի ուղղությամբ:

Լարվածության աճն ակնհայտ է նաև Եվրոպայում։ Գերմանիայի Գայլենկիրխեն քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազան բարձր պատրաստվածության է բերվել։ Քաղաքացիական բոլոր աշխատակիցներին տուն են ուղարկել, իսկ ՆԱՏՕ-ի բազան սպասարկող հատուկ անձնակազմին հրամայվել է զգոնության գնալ։

Այս իրադարձությունները, որոնք տեղի են ունենում միաժամանակ աշխարհի տարբեր ծայրերում, կարող են վկայել ավելի լայն և բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Անսպասելի զարգացումները դեռ առջևում են։