Իրանը և «Հեզբոլլահը» կարող են պատասխանել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությամբ․ Ynet

Մանրամասներ
Իրան

Երեկ Իսրայելի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են նախարարներին, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը կարող է լինել բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների ձևով, հաղորդում է Ynet լրատվական կայքը:

Ըստ կայքի տեղեկության, բարձրաստիճան պաշտոնյաները անվտանգության կաբինետին ասել են, որ «Հեզբոլլահը» և Իրանը Բեյրութում Ֆուադ Շուքրի և Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանություններին կարող են պատասխանել՝  հրթիռներ և անօդաչոներ արձակելու փոխարեն, թիրախ դարձնելով նախարարներին, օրենսդիրներին, Իսրայելի պաշտպանության բանակի սպաներին կամ «Շին Բեթ»-ի կամ Մոսադի բարձրաստիճան պաշտոնյաներին։