Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր

Մանրամասներ
քայլերթ

Վերջին վեց տարվա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել. մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից մեկն է, ի տարբերություն մարդկային կորուստների: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Չարենացավանից դեպի Երևանի երթի մեկնարկին լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայր՝ Ալիս Գևորգյանը։

Նա չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից  որևէ մեկը. «Ինքը որպես անձ, առավել ևս որպես ղեկավար, գոյություն չունի։ Այս շարժման նպատակը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելը չէ։ Դա շատ փոքր նպատակ կլիներ այս շարժման համար։ Շարժման նպատակը հայրենիք, պետություն ունենալն է, իսկ ձեր նշած անձն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին։