Ես ուզում եմ կոչով դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին, հատկապես Սամվել Շահրամանյանին: Արզական համայնքում բնակվում է շուրջ 100 արցախցի եւ մենք եկել ենք մեր աջակցությունը ցուցաբերելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի տղամարդը:
«Ես ուզում եմ կոչով դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին, հատկապես Սամվել Շահրամանյանին, որի հետ մի քանի հանդիպումների ժամանակ խոստացել է կազմակերպի ընդհանուր արցախահայության միասնական պայքարը, բայց ոչինչ չի արվում:
Հարգարժան Սամվել Շահրամանյան, այսօր ժամն է, որ դուք ներկայանաք, մեր Բագրատ Սրբազանի աջը համբուրեք եւ միավորեք ամբողջ Հայաստանով մեծ ցրված արցախահայությանը, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան այս շարժմանը»,-ասաց արցախցի տղամարդը:
Նա հայտարարեց, որ «այս դավաճան իշխանությունների օրոք ոչինչ չի ստացվելու». «Արցախի վերադարձը լինելու է նոր, ազգային իշխանությունների օրոք:
Այն, ինչին այսօր հասել ենք դավաճան Նիկոլի աշխատանքի արդյունքն է: Երբ իր լեզվով ինքն առաջին անգամ Պրագայում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում, այդ լեզուն պետք է կտրվի:
Նիկոլ Փաշինյանը նպաստել է արցախցիների ցեղասպանությանը, նա պետք է պատասխան տա դրա համար:
Ամոթ է մեզ, որ Հայաստանում մեզ ընդամենը վերաբնակիչների, փախստականների կարգավիճակ է տալիս: Կոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը մեկ մարդու պես հավաքվել Երեւանում:
Պահն է եկել, որ ազատվենք այս դավաճաններից, ազգադավներից, որոնք տարածում են, թե պատերազմ է լինելու: Պատերազմի հրձիգները դուք եք:
0Comments