Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
քպ

Իրավիճակը սարսափելի բարդ է, այն, ինչ մենք ամիսներով, օրերով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել է մեր դիրքերից մեր զորքը: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղում  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Արդեն իսկ ասում են, որ ադրբեջանական դրոշ է ծածանվում մեր դիրքերի վրա: Ես չեմ տեսել իմ աչքով, բայց այդպես ասում են, վստահաբար տեսել են մարդիկ:

Հասկանում եք՝ ինչ հոգեկան ցնցումների մեջ են մարդիկ, չարիքից պարտված լինելու զգացում մեջ է մեր ժողովուրդը: Այ պայքարը ճշմարտության եւ արդարության մասինէ  եւ այն պետք է հաղթանակի: Այլ տարբերակ չունենք:

Զավեշտալի վիճակ է, զորքը բացում է դռները հակառակորդի առջեւ եւ ժողովուրդը պայքարում է իր ոստիկանության ու իր զորքի դեմ, ասում է՝ դռները մի բացեք: Պատմության մեջ միշտ հակառակն է եղել: Սա ուրացման եւ ստին ծառայելու գործընթաց է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին: