Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին և պաշտպանության նախարարին

Մանրամասներ
նիկոլ

Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ 

Արդեն մի քանի ժամ է՝ նրանք կառավարության շենքի ներսում են, փոխանցում է Հրապարակը։

Զուգահեռաբար ընթանում էր նաև Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումը։

Այդ հանդիպումից հետո էլ Փաշինյանն անձամբ է ընդունել համայնքապետերին։