«**** Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ․ Տեսանյութ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ամոթ ձեզ, թքեմ ձեր երեսին, էս իշխանության երեսին: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց փողոցում առեւտուր անող մի քաղաքացի, որի ապրանքը քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցներն ուզում էին առգրավել:

«Ես կռվող տղա եմ, երկու տղա ունեմ, Վարդենիսում սահման են պահում: էդ մեռուկ շները թող էթան սահմանը պահեն, ոչ թե եկել են, ուզում եմ մարդկանց ապրանքը տանեն: Ամոթ ա, ամոթ: Թքեմ ձեր երեսին: Ես ոտքս կորցրած մարդ եմ, ինձ տուգանում եք, ամոթ ա: Թքեմ Նիկոլի երեսին: 500 հազար փող են տալիս գաիշնիկներին, ձրի ռուլ են պտտում: Իմ տղեն պոստ ա պահել: Եթե լավ տղա են, թող թալանչիներին բռնեն, ոչ թե խեղճ ժողովրդին տուգանեն»,-ասաց նա:

Մի քաղաքացի էլ ասաց, որ շուկայում նույն ապրանքը 300-400 դրամ ավելի թանկ է, դրա համար էլ մարդիկ փողոցից են առեւտուր անում: «Հող սիրող ղեկավար է պետք էս երկրին, ոչ թե լցնեն իրենց գրպանները»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր առավոտից ոստիկանության եւ քաղաքապետարաին աշխատակիցները շրջում են Երեւանի կենտրոնական փողոցներով, առգրավում փողոցային առեւտուր անողների ապրանքը եւ տուգանում նրանց: