Հայաստանն «Իրանի շնչուղին է դեպի հյուսիս»․ Իրանի դեսպան

Մանրամասներ
իրան

Կապի ոլորտը Հայաստանի և Իրանի միջև համագործակցության կարևորագույն ոլորտներից է։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Հայաստանն Իրանի շնչուղին է դեպի հյուսիս և Սև ծով, իսկ Իրանը Հայաստանի համար Իրանի շնչուղին է դեպի հարավ, դեպի Պարսից և Օմանի ծոցեր, դեպի Հնդկաստան»,- հավելեց նա։

Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ, որի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ երկրների 200 միլիոնանոց շուկա։

Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի հետ Իրանը ընդհանուր ցամաքային սահման ունի, հիշեցրել է նա։