Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

Մանրամասներ
ռոբերտ քոչարյան

«Հրապարակ»-ն այսօր գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է։

Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասել է հետևյալը․ «Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից:

Դատարանը միջնորդությունը մերժեց:

Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար:

Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:

Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում:

Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով»։