Ռուսական ռազմաբազան ոչնչով չօգնեց․ Երբ պետք լինի՝ հանելու ենք․ Արմեն Խաչատրյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Հայստանի հետ հաշվի են նստում թե՛ Արևմուտքը, թե՛ ԱՄՆ-ն և շատ այլ ռազմավարական հարցեր են քննարկվում։ Այն ժամանակներում, այո՛, Մարի Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցերը, թե Հայաստանը որտեղ պետք է գնա և այլն։ Անվտանգության հետ կապված պետք է ասեմ, որ Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգն ու ամեն ինչ անելու է, որպեսզի դա բավարարի այսօրվա պահանջներին: Դա հիմա ում է դուր գալիս կամ ում դուր չի գալիս, էական չէ, մենք գնալու ենք մեր ճանապարհով:

Ցավոք սրտի մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որը ունեցել ենք, ընդամենը թղթի վրա գրված պայմաններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել։ Դրա չգործելու հետևանքով այսօր Ադրբեջանը 150 քառակուսի կմ տարածք է օկուպացրել և այլն: Մենք այլևս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունենք և գործնական քայլերի ենք դիմել բոլոր ուղղություններով»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս սահմանապահները ՀՀ անվտանգության հարցում լուրջ դերակատություն ունեն, Խաչատրյանը նկատեց․ «Այո՛, ունեն, բայց պետք է ասենք հետևյալը՝ ռազմաբազան գույություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Պետք է ասեմ, որ այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ գրավեցին ՀՀ սուվերեն տարածքները: Այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց որևէ դրական դերակատարում չունեցան, երբ ՀՀ-ի կոնկրետ սպառնալիքներ կային ու այսօր էլ կան»։

Դիմելով լրագրողներին պատգամավորը նշեց․ «Ես քաղաքական գործիչ եմ, և պարտավոր չեմ ասել՝ ինչո՞ւ չենք հանում կամ երբ ենք հանելու ռազմաբազան, երբ պետք լինի հանելու ենք, հանելու ենք այն ժամանակ, երբ պետք լինի»։