Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Առանձնպես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը:
Նշված քաղաքացու տանը հայնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:
Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի շրջանակում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության Կոտայքի տարածքային բաժնի օպերլիազորի կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ, որով պարզվել է, որ նշված անձիքն, ովքեր Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ, որոնցից մեկը մենեջեր է, իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ նա սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:
Նշված անձանց կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան ու դատարանը բավարարել է որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի միջնորդությունը:
Կոտայքում տղամարդը 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ նա սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ. Shamshyan.com
Մանրամասներ
0Comments