ԱՄՆ նպատակը Սիրիայի պառակտումն է. Լավրով

Ինչպես նաև Եփրատի արեւելյան ափին քվազիպետության ստեղծումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նպատակը Սիրիայի պառակտումն է եւ Եփրատի արեւելյան ափին քվազիպետության ստեղծումը, Վաշինգտոնն իր դաշնակիցներին արգելում է միջոցներ ներդնել Սիրիայի ազատագրված շրջանների վերականգնման համար, որոնք կառավարության վերահսկողության տակ են: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այլ խոսքով՝ Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը, որի տակ ստորագրել է ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ Միացյալ նահանգները, ԱՄՆ-ի համար իրականում միայն մանեւր էր աչքերը փակելու համար: Նրա նպատակը, դա հիմա ավելի ակնհայտ է դառնում՝ Սիրիայի պառակտումն է եւ արեւելյան ափին քվազիպետության ստեղծումը»,- հայտարարել է Լավրովը: