Վորոնեժում ուժայինները մտել են ռեստորան և զորակոչի ծանուցագրեր հանձնել 50 ադրբեջանցու

Մանրամասներ
վորոնեժ

Վորոնեժում ոստիկանությունը զորակոչի ծանուցագրեր են հանձնել քաղաքի ռեստորաններից մեկում ծննդյան օր նշող 50 ադրբեջանցու։ Այս մասին հայտնում է «Вести Воронеж» տելեգրամյան ալիքը։

Ականատեսները պատմել են, որ ոստիկանությունը նախ փաստաթղթային ստուգում է իրականացրել, իսկ հետո սկսել է զորակոչի ծանուցագրեր բաժանել։

Ըստ որոշ տեղեկությունների, ծանուցագրեր են ստացել նրանք, ովքեր վերջերս են դարձել Ռուսաստանի քաղաքացի։

Հոկտեմբերի վերջին ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել էր ռուսական անձնագիր ստացած միգրանտներին զրկել քաղաքացիությունից, եթե նրանք չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։