«Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրության հետընտրական արդյունքներին․ «Ընտրությունները վերջացան, կյանքի նոր փուլ սկսվեց։
Շատ ուրախ եմ, որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը:
Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։
Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ կայացրիք ձեր որոշումը, Աստված վկա։
Դուք ոչինչ չեք արել ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ, նստեք և դիմացեք։
Խավարը կրկին հաղթեց լույսին»,- գրել է նա։
0Comments