Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանական աղբյուրները հաստատում են, որ երեկվանից մեծ արգելապատնեշներով փակել են Արցախը Հայաստանին կապող կամուրջը:
Հաղորդվող տեղեկատվության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահների համար ուտելիքը կմատակարարվի Ադրբեջանից:
Ամենայն հավանականությամբ, ռուսները էլի «տակից» իրենց հարցերը լուծել են ու Աղդամից ուտելիք են ստանում:
Այսինքն՝ փոխարենը բացեն ճանապարհը, դեռ մի բան էլ համագործակցում են հետները, որ իրենց սննդի հարցը լուծեն:
Այս իրավիճակը բառերով նկարագրելու չի:
Մեր աչքի առաջ 120,000 հայեր սովի են մատնվում մի բանի համար, որ էթնիկ հայեր են ու չեն տեսնում կյանք Ադրբեջանի կազմում:
Եթե մենք ոչինչ չանենք, միջազգայինների հետ որևէ գործուն քայլեր չձեռնարկենք Արցախն ու այնտեղ ապրող հայերին փրկել չենք կարողանա... »։
0Comments