Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է հանդիսանալ Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ 22-ամյա ֆուտբոլիստւ տրանսֆերային արժեը 9 միլիոն է եվրո է սակայն մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայն այն կավելանա, գրում է «Առաջին լրատվական»-ը ։ Նշենք, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում փայլուն ելույթով։ Մասնավորապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայուն նա 9 գնդակ է խփել։ Էդուրդ Սպերցյանը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ըստ ամենայնի հաջորդ մրցաշրջանում Սպերցյանին կտեսնենք եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվեց Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երկու գնդակ։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստեր էին «Ինտերը» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այս պահին Սելարայանի տրանսֆերը կազմում է 7, իսկ Մխիթարյանի տրանսֆերը՝ 6 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային թիմից հեռանալու մասին։ Էդուրադ Սպերցյանի տրանսֆերային վերելքից հետո տեսնենք, թե ինչ տեսք ունի Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Եվ այսպես, Լուկաս Սելարայանին հաջորդում է գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։
Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 2․5 միլիոն եվրո։ 4-րդ հորիզոնականում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն է, որի տրանսֆերային արժեք 2․2 միլիոն եվրո է։ Լավագույն հնգյակը եզրափակում են «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ինչպես նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտան Արթուր Գալոյանը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատված է 1․5 միլոն եվրոյով։ Ի դեպ վերջին շրջանում Գալոյանի տրանսֆերային արեժքը էական վերելք է գրանցել։ Վերջին թարմացումից հետո այս խաղացողի տրանսֆերն ավելացել է ևս 300 հազար եվրոյո։ Հիշեցնենք, որ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Նոյեմբերին նա նորամուտը նշեց Հայաստանի ազգային թիմի կազմում մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ 7-րդ հորզոնականում է լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 1․2 միլիոն եվրոյով։
Մեր հավաքականի ավագ, կիպրական «Անորտոսիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն այս պահին մեկ միլիոն եվրո է։ Վերջին թարմացումից հետո Հարոյանի տրանսֆերային արեժքը նվազել է 200 հազար եվրոյով։ 9-րդ հորիզոնականում է ղազախական «Աստանայի» կիսապաշտան Կամո Հովհաննիսյանը, որի տրանսֆերային արժեքը ևս կազմում է մեկ միլիոն եվրո։ Տասնյակը եզրափակում է արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 750 հազար եվրո։ Նշենք, որ վերջին ամիսներին Բելկյանի տրանսֆերային արժեքը զգալի անկում է ապրել։ 2021 թվականի նոյեմբերին այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում էր երկու միլիոն եվրո։
Փաստորեն, այսօր Հայաստանի ազգային հավաքական ունի 9 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո և ավելի է։ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեը բավական ցածր է։ Օրինակ, «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը գնահատված է ընդամենը 300 հազար եվրոյով։ Այս ֆուտբոլիստը նախորդ տարի աչքի էր ընկել տպավորիչ և արդյունավետ խաղով։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային արժեքն են 250 հազար եվրո է։ Մկրտչյանը վերջերս փորձաշրջան էր անցել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդում»
0Comments