Եթե ես որոշելու լինեի լավագույն մարզչին, կընտրեի Գվարդիոլային. Կրոս

Մանրամասներ
ա

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է իր՝ Մյունխենի «Բավարիայից» 2014 թվականին իսպանական ակումբ տեղափոխվելու և գերմանական թիմի կազմում Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին, հայտնում է ArmSport.am-ը: Նա ասել է.

«Գվարդիոլան պայքարում էր, որ ես մնամ «Բավարիայում», մինչև վերջին օրը։ Եթե ես ստիպված լինեի որոշել լավագույն մարզչին, կընտրեի նրան։ Ինձ շատ էր դուր գալիս նրա գլխավորությամբ հանդես գալը, ես շատ բան եմ սովորել, և դա ինձ օգնել է աճ գրանցել, բայց հետո ես պետք է որոշեի՝ արդյոք պե՞տք է 5 տարով երկարաձգել պայմանագիրս՝ իմանալով, որ Պեպը կարող է ավելի շուտ հեռանալ թիմից։

Դա բարդ որոշում էր, չէ՞ որ այն կարող էր ազդել իմ կարիերայի շատ տարիների վրա։ Վերջիվերջո, ամեն ինչ շատ պարզ որոշվեց․ մենք նոր պայմանագիր չկնքեցինք ակումբի հետ։ Ես կարծում էի, որ այն աշխատավարձը, որ ես ցանկանում էր, վաստակած էր, նրանք դրան այլ կերպ էին նայում։ Դա իմ որոշումն էր, նրանք չէին ցանկանում ինձ վճարել, այդ իսկ պատճառով ես հեռացա»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն: