ԱԱԾ-ն առաջիկայում հայտարարություն կանի Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով

Հարուցվել է քրեական գործ

Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով հարուցված է քրգործ, որի վերաբերյալ ԱԱԾ-ն առաջիկայում հայտարարություն կանի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի քրգործին, նա ասաց, որ այն հիմնավորվել է, Երեւան հիմնադրամի կողմից դրամական միջոցների մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ  եւ ոչ նպատակային է ծախսվել:

 «Գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետբյուջե»,-ասաց նա: