Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ում ընդունված Ուկրաինայի համար լենդ լիզի օրենքը

Մանրամասներ
ա

2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ում ընդունված Ուկրաինայի համար լենդ լիզի օրենքը։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Այսօր ուժի մեջ է մտել Ուկրաինայի համար լենդ լիզի ԱՄՆ օրենքը: Սա նշանակում է ավելի շատ և որակյալ զենքեր: Ուկրաինան անպայման կվերադարձնի իր բոլոր տարածքները»,- ասել է Ստեֆանչուկը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լենդ-լիզով առաջին զինատեսակները Ուկրաինա կհասնեն հոկտեմբերի կեսերին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։