ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը վաճառվել է

Այն գտնվում է Նյու Յորքում

Նյու Յորքի Մանհեթենի շրջանում վաճառվել է ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը: 220 Central Park South շքեղ շենքում 4-հարկանի բնակարանը՝ նյույորքյան հայտնի այգու տեսարանով, վաճառվել է 238 մլն դոլարով, փոխանցում է BBC-ն:

Գնորդը Citadel հեջ-հիմնադրամի հիմնադիր միլիարդատեր Քեն Գրիֆինն է:

50-ամյա Գրիֆինը նաեւ հայտնել է, որ եւս մեկ թանկարժեք՝ 124 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք է գնել Լոնդոնում՝ Բուքինգեմյան պալատի մոտ:

Միլիարդատերը երեք այլ շքեղ տներ ունի Չիկագոյում, 6՝ Ֆլորիդայում Փալմ Բիչ շրջանում եւ 2 տուն՝ Հավայան կղզիներում: