«Պռավալ» եք տալիս, գնացեք, նորմալ բնութագիր գրեք․ քաղաքապետը՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն

Մանրամասներ
ա

Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, հարց ուղղելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանին, ասաց․

«Պարո՛ն Երեմյան, ավտոբուսների և տրոյլեբուսների համար ներկայացված տեխբնութագրի մեջ ներառված չէ՝ ինչպես են չորացնելու ավտոբուսները լվանալուց հետո, արդեն չորրորդ ամիսն է պռավալ եք տալիս, նպատակային պռավալ եք տալիս, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այդ բնութագիրը, որ գրել եք, կա՞ նշված, թե այդ ավտոբուսները ու տրոյլեբուսները ինչպես են չորացնելու, չկա ոչինչ գրած, պարամետրերն էլ վերցրել եք թուլացրել եք։ Որակյալ բան պետք է առնենք։ 600-ից ավել ավտոբուս ենք ունենալու, մի հատ լվացման կայան, դուք այնպիսի պարամետրեր եք դրել, որ ամիս հետո դա չաշխատի, գնացեք նորմալ տեխբնութագիր գրեք։ Բյուջեից 40 միլիոնից ավել գումար չեմ ծախսելու, որ վերջում ասեմ՝ տեսեք ես ճիշըտ էի»,- ասաց քաղաքապետը։