Ռուսական գազի գնման պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով, այդպես էլ պիտի մնա. Գերմանիայի կանցեր

Մանրամասներ
ա

Ռուսական գազի գնման պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով, և այդպես էլ պետք է մնա։ «ՏԱՍՍ » գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք նայեցինք գազի մատակարարման պայմանագրերը, այնտեղ գրված է, որ վճարումները կատարվում են հիմնականում եվրոյով, երբեմն՝ դոլարով», - ասաց կանցլերը և հավելել, որ ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ «հասկացրել է, որ այդպես էլ կմնա»։

Շոլցի խոսքով՝ Եվրոպայում ստեղծված իրավիճակը «չի խանգարում Գերմանիային նվազեցնել իր կախվածությունը, սակայն այդ քայլը երկու օրում չի արվում»։

«Հավանաբար մեկ տարվա ընթացքում մենք կկարողանանք վերացնել կախվածությունը նավթի և ածխի ներկրումից, գազն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- ասել է նա։