Թուրքիան Ղարաբաղում կռված սիրիացի վարձկաններին այժմ էլ Ուկրաինա է ուղարկել

Մանրամասներ

1

Թուրքիան Լեռնային Ղարաբաղից (խոսքը գրավյալ տարածքների մասին է) սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին գրում է РИА Новости-ին վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրին։

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2000 վարձկաններ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2020 թվականին Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, և այդ վարձկանների մեծ մասն այնտեղ է մնացել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից վարձկանների մի մասին Ղարաբաղից (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, խմբ․) տեղափոխել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար։

Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած վարձկանները միացել են օտարերկրյա լեգեոնին, որը ստեղծվել է ուկրաինական իշխանությունների կողմից ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո»,- գրում է РИА Новости-ին։