Բաքվում ռուսական եկեղեցին Ալիեւի «հաղթանակի» կապակցությամբ գոհաբանական աղոթք է արել․ ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

Մոսկվա-Բաքու տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բաքվի թեմի քարտուղար՝ արխիմանդրիտ Ալեքսին (Նիկոնորով) նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ ձգտել է լուծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով։

«Սրան նպաստեցին նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ջանքերը։ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլը մեկ անգամ չէ, որ եռակողմ հանդիպումներ է կազմակերպել Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ», - նշել է արխիմանդրիտը:

«Մոսկվա-Բաքու»-ին տված հարցազրույցում նա կիսվել է նաեւ Հաղթանակի օրվա վերաբերյալ իր վերաբերմունքով.

«Իմ մտահոգությունները շատ չեն տարբերվում միլիոնավոր ադրբեջանցիների մտահոգություններից: Գրեթե 30 տարի մենք բոլորս ապրել ենք այս իրադարձության ակնկալիքով: Ադրբեջանը պատրաստ էր այս պատերազմին։ Բանակցային գործընթացը ցանկալի արդյունքի չհանգեցրեց, հետեւաբար ձեռնարկվեցին որոշակի քայլեր, որոնք պսակվեցին ադրբեջանական բանակի, ադրբեջանական պետության ղեկավարության հաջողություններով։ Այսօր վերականգնվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, վերականգնվել է պատմական արդարությունը, և մենք ողջ ժողովրդի հետ նշում ենք Հաղթանակի օրը»,- ասել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բաքվի թեմի քարտուղարը։

Նշենք, որ Ադրբեջանի ուղղափառ եկեղեցիներում 44-օրյա Հայրենական պատերազմում հաղթանակի առաջին տարեդարձի կապակցությամբ աղոթք է տեղի ունեցել։

«Այսօր մենք մատուցեցինք գոհաբանական աղոթք, շնորհակալություն հայտնեցինք Աստծուն շնորհված հաղթանակի համար, որ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր բանակը կարողացավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերադարձնել օկուպացված հողերը»,- Այս մասին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի խոսնակ Կոնստանտին Պոմինովը։

1

1

1

1

1

1

1

1