Ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի. Թուրքը նստած է Քաչալ սարի գագաթին, դա տեսանելի է

Մանրամասներ

ա

Սյունիքի մարզի Քաչալ սարում թշնամին գրեթե 10 օր է՝ ամրացնում է դիրքերը՝ այդպիսով թիրախ դարձնելով ամբողջ Գորիսը։ Այս մասին ահազանգել էին բնակիչները՝ նշելով, որ ամբողջ Գորիսը հայտնվել է թշնամու դիտարկման տակ։

Այսօր 168.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն ասել է, որ փաստը մնում է փաստ, որ թշնամու զինուժն ամրացել է Քաչալ սարում։

«Եթե պատկան մարմինները որևէ բանից տեղյակ չեն, ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Այն, որ թուրքը նստած է Քաչալ սարի գագաթին, դա տեսանելի է, Գորիսից այդ ամենն ամբողջությամբ տեսանելի է։ Թե ինչ են մտածում մեր ուժային կառույցները կամ ինչ նպատակներով են թաքցնում իրականությունը, ես չեմ կարող ասել։ Բա եթե իրենք ասում են՝ իրավասու չեն որևէ հարցի պատասխանել, չեն կարողանում թշնամուն մեր տարածքից քշեն, իրենք ինչի՞ համար են։ Ինքս այս հարցերին չեմ կարող պատասխանել, իրենք պետք է պատասխանեն»,- նշել է Կարեն Քոչարյանը։

Նա նշել է, որ երբ ամիսներ առաջ ահազանգ հնչեցրեցին, որ թուրքը ներխուժել է Սև լճի տարածք, իսկ իրավապահներն էլ պնդում էին, որ նման բան չկա, այդ ժամանակից սկսած՝ նրանք ամեն օր ամրանում են։