Մոսկվայում ծրագրվա՞ծ էր փաստաթղթի ստորագրում. Իրավիճակը փոխվում է․ ԱՄՆ ուշագրավ հայտարարությունը

Մանրամասներ

ա

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, ՌԴ նախագահի խոսնակը, այլ աղբյուրներ հայտնում են Մոսկվայում Փաշինյանի ու Պուտինի հանդիպման օրակարգի մասին: Ընդհանուր ձեւակերպումներ են, բացառությամբ երևի մի հայտարարության, որ Մոսկվայում փաստաթղթեր չեն ստորագրվի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իսկապես չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հասկանալի է, և՛ Ղարաբաղը կքննարկվի, և՛ ռուսաստանցի զինվորականները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, և՛ առհասարակ երկկողմ հարաբերությունները։ Բայց որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», ընդգծել է նա։

Ծրագրվա՞ծ էր փաստաթղթի ստորագրում և խոչընդոտող հանգամանքնե՞ր են ի հայտ եկել։

Վերջերս Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձան ևս 15 հայ գերիներ ականապատված տարածքների քարտեզների դիմաց: Վաշինգտոնն այս կապակցությամբ արեց ուշագրավ հայտարարություն: «Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին իր նպաստն էր բերել Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ Միացյալ Նահանգները նաև գնահատում է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը», ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

«Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը», ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիան նույնպես ողջունեց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատ արձակումը, «ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»: «Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու երկարաժամկետ խաղաղությանը Կովկասում», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Դատելով Վաշինգտոնի և Փարիզի հայտարարություններից ՝ Հարավային Կովկասում նախաձեռնությունը ռուս-թուրքական «եռակողմ» ձեւաչափից փորձ է արվում տեղափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որում Ռուսաստանը պահպանում է իր տեղը: Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանում է ԱՄՆ-ն, որը «բարձր է գնահատում Ռուսաստանի դերը», դրա վկայությունն է:

Իրավիճակը փոխվում է, և սա շանս է, որ Հայաստանը դուրս գա իրեն պարտադրված ռուս-թուրքական «եռակողմ» սխեմայից:

Սկզբնաղբյուր

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները