Իմքայլական Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը կարող են հանձնվել Ադրբեջանին

Մանրամասներ

ա

Ազգային Ժողովում այսօր իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյաի երեկվա հայտարարությանն, ասել է, որ կան տարածքներ, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ հիմա գտնվում են հայկական վերահսկողության տակ:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ դեմարկացիայի ու դելմիտիացիայի արդյունքում այդ տարածքների պատկանելիությունը փոփոխություններ կրի, Ռուբինյանը սկանդալային արձագանք է տվել՝ ասելով, որ դելիմիտացիան ու դեմարկացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, ուստի հնարավոր են տարբեր իրավիճակներ. «Առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, վերջին կետով ֆիքսում են կողմերը, որ գործընթացը պետք է տեղի ունենա դիվանագիտական-քաղաքական ճանապարրհով»:

Ճշտող հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ որոշ գյուղեր անցնեն Ադրրբեջանի վերահսկողության տակ ու լինի նաև հակառակը, պատգամավորն ասաց, որ Խորհրդարային ժամանակներում Խորհրդային Հայաստանն անկլավ է ունեցել Ադրբեջանում և հակառակը. «Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում, կարող են չդառնալ, կարող են ստանալ  այս կամ այն լուծումը: Բայց պետք չէ ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, հանձնաժողովը ստեղծվի, նշանակում է, որ տեղի է ունենում դեմարկացիա ու դելիմիտիացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում ու վերջ: Օրինակ Հայաստանն ու Վրաստանն իրենց սահմանը տարբեր սահմաններում չեն դեմարկացրել»: