Դուբայի կառավարիչն ու նրա փախուստի դիմած կինը պատրաստվում են իրենց երեխաների համար դատավարությանը Reuters-ը:
Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի եւ արքայադուստր Հայա Բինտ ալ Հուսեյնի ամուսնալուծության գործը կլսվի Լոնդոնում նոյեմբերի 11-ին, եւ, ինչպես ակնկալվում է, գործընթացը կտեւի մեկ շաբաթ:
Երեքշաբթի արքայադուստր Հայան մեկնել է Լոնդոնի Թագավորական դատարան, շեյխ Մուհամմեդը ներկա չի եղել դատավարությանը, սակայն ներկայացուցչի է ուղարկել: Լսումները կայացել են, սակայն որեւէ մանրամասն չի հաղորդվում:
Հուլիսին անցկացված լսումների ժամանակ արքայադուստր Հայան հայտարարել է ստիպողաբար ամուսնությունից իր երեխաների պաշտպանելու եւ նրանց խնամակալությունն իր վրա վերցնելու մասին: Նման հայտարարության պատճառները չեն նշվում:
Ավելի վաղ Հայան եւ շեյխը հայտարարություն էին տարածել, որում նրանք հաստատել են, որ իրենք դատական քննության կողմեր են հանդիսանում: Հայտարարության մեջ ասվում է. «Այդ քննությունը վերաբերում է 2 երեխաների բարեկեցությանն ու չի վերաբերում ամուսնալուծությանը կամ ֆինանսներին»:
Շեյխ Մուհամմեդը, որը հուլիսին 70 տարեկան դարձավ, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահն ու վարչապետն է եւ Դուբայի կառավարիչը:
45-ամյա Հայան, որը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի խորթ քույրն է եւ շեյխ Մուհամմեդի 6-րդ կինը, լքել է Դուբայը այս տարվա սկզբին:
0Comments