Խանութների դրամարկղային կտրոնները վտանգավոր են առողջության համար

Հետազոտողները վերլուծել են երեք երկրների տվյալները

Դրամարկղային կտրոնների համար օգտագործվող թերմոթղթի բաղադրության մեջ առկա է մարդու համար վտանգավոր բիսֆենոլ A (BPA) քիմիկատը՝ կնոջ օրգանիզմում արտադրվող էստրոգեն հորմոնի նմանօրինակը, փոխանցում է Genetic Engineering & Biotechnology News-ը՝ հղում անելով Գրանադայի համալսարանի իսպանացի հետազոտողներին:

Մասնագետները BPA-ն կապում են ուռուցքների, անպտղության, աուտիզմի, հիպերակտիվությամբ ուղեկցվող ուշադրության պակասի խանգարման, 2-րդ տիպի դիաբետի, վաղաժամ ծննդաբերության զարգացման վտանգի մեծացման հետ: Ի դեպ, բիսֆենոլ A-ն պլաստմասայի և էպոքսիդային խեժերի հիմնական բաղադրիչն է, որոնցով պատված են սննդի և ըմպելիքների տարաների ներսի պատերը:

Image result for Чеки из магазина оказались опасными для здоровья

Հետազոտողները վերլուծել են երեք երկրների տվյալները. Բրազիլիայի և Իսպանիայի 90% և Ֆրանսիայի 50% սննդի խանութների կտրոնները պարունակել են բիսֆենոլ-Ա:

Հնարավորինս պաշտպանվելու համար, փորձագետները խորհուրդ են տվել ազատվել կտրոններից, և, իհարկե, դրանք տանը չպահել, երեխաներին չտալ և հեռու պահել սննդից:

Image result for Чеки из магазина оказались опасными для здоровья